ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > ԱԱԾ-ն հետաքննություն կիրականացնի ՀՀ-ում հոսանքի տատանումների վերաբերյալ

ԱԱԾ-ն հետաքննություն կիրականացնի ՀՀ-ում հոսանքի տատանումների վերաբերյալ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից հանձնարարարություն է տրվել, որպեսզի նյութեր նախապատրաստվեն նախօրեին հանրապետության տարածքում էլեկտրաէներգիայի տատանունումների եւ անջատումների վերաբերյալ, որպեսզի հստակ պարզվի էներգետիկ խափանման պատճառները: Այս մասին այսօր կառավարության նիստում տեղեկացրեց Վանեցյանը:

«Չնայած նախնական տվյալները կան, բայց ես կարծում եմ, որ պետք է խորը ուսումնասիրություն, հետաքննություն իրականացվի եւ գնահատական տրվի՝ միտում եղել է, թե չի եղել, ցուցաբերվել է անգործություն, թե՝ ոչ։ Արդյունքների մասին կզեկուցեմ»,- ասաց ԱԱԾ տնօրենը։

Արձագանքելով Վանեցյանին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը նույնպես ծառայողական քննություն է նշանակել՝ հասկանալու պատճառները։

«Բայց երեկ ժամը 20։00-ին արդեն ամբողջապես վերականգնվել էր ողջ էներգահամակարգի գործունեությունը։ Շնորհակալություն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության եւ Վրաստանի մեր գործընկերներին, որոնք օպերատիվ աջակցություն ցուցաբերեցին»,- ասաց ՀՀ վարչապետը:

-.-