ՄԱՄՈւԼ > «Ժողովուրդ». Նոր պաշտոն ՀՔԾ պետի համար

«Ժողովուրդ». Նոր պաշտոն ՀՔԾ պետի համար

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

«Ժողովուրդ» թերթի տեղեկությամբ, իշխանությունը կողմնորոշվել է Հակակոռուպցիոն նոր կոմիտեի ղեկավարի հարցում: Կոմիտեն նոր է ստեղծվում, հարցը օրենսդրական նախաձեռնության տեսքով պետք է քննարկվի խորհրդարանում:

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն օրերս հաստատել էր, որ կոմիտեի ստեղծումն ամենայն հավանականությամբ կենթադրի Հատուկ քննչական ծառայության լուծարում: Եվ ահա, Ժողովուրդ թերթը հղում անելով իր աղբյուրներին գրում է, որ իշխանությունը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին կնշանակի Հակակոռուպցիոն նոր ստեղծվող մարմնի ղեկավարի պաշտոնում: Մանրամասները՝ թերթի հուլիսի 11-ի համարում:

-.-