ՄԱՄՈւԼ > «Ժողովուրդ». Բոլորը հրաժարվում են ԲԴԽ անդամի թեկնածությունից

«Ժողովուրդ». Բոլորը հրաժարվում են ԲԴԽ անդամի թեկնածությունից

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն պաշտոնապես որոշված է, թե երբ են հայրենի ազգընտիրները մեկնում իրենց կողմից այդքան սպասված արձակուրդին: Հուլիսի 15-ից մինչև օգոս­տոսի 23-ը պատգամավորները հանգստանալու են, իսկ արդեն ԱԺ քառօրյա նիստերը սկսելու են սեպտեմ­բեր ամսից:

 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ խորհրդարանում այլևս արտահերթ նիստեր չեն լինելու: Բանն այն է, որ այս օրերին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի նոր թեկնածուի փնտրտուքի մեջ է, սակայն այն թեկնածուները, ում ցանկանում են առա­ջարկել իմքայլականները, հրաժարվում են ԲԴԽ անդամ դառնալուց: 

Ըստ մեր տեղեկությունների՝ պատճառը եղել է նաև այն, որ իշխանության կողմից առաջարկված նախկին թեկնածու Աննա Մարգարյանի ընտրու­թյունը իշխանական խմբակցությունը խայտառակ ձևով տապալեց»:

-.-