Բանակ > Հերթական ստահոդ հայտարարությունները սեփական լսարանի համար

Հերթական ստահոդ հայտարարությունները սեփական լսարանի համար

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

2019թ. հունիսի կեսերին, Ադրբեջանի Հ անրապետության գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ)  հայտարարել է, որ գիտառազմավարական հետազոտությունների (ԳՌՀԿ) կողմից արտադրված պաշտպանական նշանակության արտադրանքը ցուցադրվել և կիրառվել է ադրբեջանա-թուրքական «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» համատեղ զորավարժությունների ընթացքում: Նշվում է, որ ռազմական փորձագետներն ուսումնասիրել են նոր սպառազինությունը, ռազմական և հատուկ նշանակության սարքավորումները, որոնք արժանացել են բարձր գնահատականի:

Սակայն, սույն հաղորդագրության մեջ չի նշվում, թե ինչ տեխնիկայի ու սպառազինության մասին է խոսքը: Նաև ուշագրավ է որ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» զորավարժություններն անցկացվել են մայիսի 1-ից 3-ը և այդ շրջանակներում սեփական պաշտպանական արտադրանքի ցուցադրման մասին ադրբեջանական կողմը հայտարարում է ավելի քան 1 ամիս անց:

Այսպիսով, ադրբեջանական կողմը նման տեղեկություն է տարածում քարոզչական նպատակներով` գովաբանելով սեփական պաշտպանական արտադրանքն ու գիտական շրջանակները, հերթական անգամ խաբելով սեփական հանրությանը և մխսելով հասարակ հարկատուների գումարները` ներկայացնելով, որ դրանք ծախսվում են «ի շահ» երկրի անվտանգությանը:

Տարակուսանք է առաջացնում ԱՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ)  տվյալ հայտարարությունը, քանի որ մարդիկ, ովքեր քիչ թե շատ ծանոթ են Ադրբեջանի գիտական ներուժին, կհաստատեն, որ Ադրբեջանի ռազմարդյունաբերական ոլորտի մասնագետները ինքնուրույն ի վիճակի չեն բավարարել երկրի ԶՈւ-երի պահանջարկն ու կարիքները և մինչև օրս ԱՀ ԶՈւ-ն մեծաքանակ պատրաստի սպառազինության նմուշներ է ձեռք բերում արտերկրյա արտադրողներից կամ վերջնական հավաքումը իրականացնում Ադրբեջանում` դրանք ներկայացնելով որպես սեփական մշակում և արտադրանք:

Այս հանգամանքը ևս ապացույց է նրան, որ Ադրբեջանի ռազմարդյունաբերական ոլորտը ունակ չէ արտադրել ժամանակակից և մրցունակ սպառազինության նմուշներ: Եթե դա հնարավոր լիներ, ապա Ադրբեջանը ինչու՞ պետք է միլիոնավոր նավթադոլարներ արտահաներ երկրից և հարստացներ արտերկրյա ռազմարդյունաբերական ոլորտի արտադրողներին:

Այդ հարցին էլ կա պատասխան, սակայն այդ մասին ավելի ուշ:

iPRESS.am

Facebook Comments
-.-