ՀՐԱՏԱՊ > Լույս տեսավ Նարեկ Մալյանի «Սրտերի թագուհին» գիրքը. լուսանկարներ

Լույս տեսավ Նարեկ Մալյանի «Սրտերի թագուհին» գիրքը. լուսանկարներ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Շուրջ 10 տարվա հետազոտություններից և եղածը 2 տարի շարունակ թղթին հանձնելուց հետո  երեկ տեղի ունեցավ Նարեկ Մալյանի «Սրտերի թագուհին» գրքի շնորհանդեսը:

«Սրտերի թագուհին» Մալյանի հեղինակած երրորդ գիրքն է, նախորդները` «Սոդոմի փիառ» և «Զրոկայան կետ», բավականին լայն տարածում են գտել և թարգմանվել են տարբեր լեզուներով: Հյուրերը վստահաբար նշում էին` «այս գիրքը ևս լայն ճանաչում կունենա»: 

Հեղինակն ասում է` իր գրքում կա զրո քաղաքականություն և իրադարձությունները ներկայացվում են այլ տեսանկյունից. «1996 թվականին, երբ արքայադուստր Դիանան շատ դժբախտ պատահարի արդյունքում մահացավ, ես քրոջս հետ գտնվում էի մի հյուրանոցում, որտեղ առանձնապես անելիք չկար և հեռուստացույց էր միայն, ստիպված ամբողջ օրը դիտում էինք Դինայաի մահվան և դրա հանգամանքների հետ կապված լուսաբանումը: Այդ ժամանակ չունեի բավականին գիտելիքներ, որ այդ ամեն ինչը պատկերացնեի, բայց ես տեսնում էի այդ անտեսանելի ձեռքը, տեսնում էի, թե ոնց  է գնում լուսաբանումը, ոնց է ուղղորդվում: Ես արեցի իմ փոքրիկ ուսումնասիրությունը, սկզբում արեցի հոդված, հետո լեկցիա ունեի այդ մասին: Ի վերջո, մոտ 10 տարի տևած հետազոտությունների արդյունքում  լույս տեսավ այս գիրքը»,- հակիճ այսպես մեկնաբանեց հեղինակը` խոսելով գիրքը գրելու գաղափարի առաջացման մասին:

-.-