ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Խոշոր հրդեհ Արարատի մարզում. ավտոմեքենան, որի մեջ եղել է նաև խոշոր չափի գումար, ամբողջովին վերածվել է մոխրակույտի

Խոշոր հրդեհ Արարատի մարզում. ավտոմեքենան, որի մեջ եղել է նաև խոշոր չափի գումար, ամբողջովին վերածվել է մոխրակույտի

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքնիիչ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 9-ին, Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր հրդեհի փաստով:

Ժամը 11:45-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Արազի փողոցում գտնվող, նույն քաղաքի բնակիչ, անհատ ձեռներեց, 22-ամյա Գագիկ Հ.-ին պատկանող ավտովերանորոգման կետում հրդհե է բռնկվել:

Հրդեհի հետևանքով նշված վայրում գտնվող Վայք քաղաքի բնակիչ, 42-ամյա Սևակ Խ.-ին պատկանող ВАЗ 2121 մակնիշի 88 XՏ 899 համարանիշի ավտոմեքենան զոդելու ժամանակ հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով ամբողջությամբ այրվել է ավտոմեքենան և ավտովերանորոգման կետի ողջ գույքը,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողներին Սևակ Խ.-ն հայտնել է, որ ավտոմեքենայում եղել է իր անձնագիրը, վարորդական իրավունքի վկայականը, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, բանկային քարտեր և 1500 ԱՄՆ դոլար, իսկ ինքը կրել է 2 մլն 500 հազար դրամի վնաս:

Զոդման աշխատանքները կատարել է Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 37-ամյա Սամվել Հ.-ն, ով աշխատում է նշված ավտովերանորոգման կետում՝ որպես զոդող: 

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։