ՔԱՂԱՔԱԿԱՆ > Նիկոլ Փաշինյանը արտահերթ նիստ է անցկացրել փակ դռների հետևում

Նիկոլ Փաշինյանը արտահերթ նիստ է անցկացրել փակ դռների հետևում

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ, որն անցկացվել է դռնփակ ռեժիմով:

Նիստի ընթացքում համապարփակ քննարկվել և հաստատվել է ՀայաստանիՀանրապետության 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Հավանություն է տրվել ««ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակին»՝ համաձայն հավելված 2-ի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մարտի 22-ի թիվ 289-Ա որոշման հավելվածի 28-րդ կետով սահմանված ժամանակացույցին համապատասխան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովներում համապատասխան ԲԳԿ-ների հետ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նախնական տարբերակում ներառված բյուջետային ծրագրերի շուրջ քննարկումներ անցկացնելու համար:

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։