ՀՐԱՏԱՊ > Կրակոց Ռոստովում.տուժողը հայ է

Կրակոց Ռոստովում.տուժողը հայ է

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Դոնի Ռոստովում անհայտ անձինք կրակել են ուղեւորատար ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետեւանքով տուժել է տեղի բնակիչ հայազգի Արսեն Մարկոսյանը: Հրաձգությունը տեղի է ունեցել այսօր երեկոյան:

Ըստ նախնական տվյալների՝ «Nissan» ավտոմեքենային մոտեցել են երկու սեւ ավտոմեքենաներ առանց պետհամարանիշների Մերսեդես եւ BMV մակնիշների:

Դրանցից դուրս են եկել հինգ զինված տղամարդիկ եւ  կրակ բացել «Nissan» մեքենայի վարորդի եւ ուղեւորների ուղղությամբ: Հանցագործությունից հետո անհայտ անձինք փախուստի են դիմել:

Վարորդը 45-ամյա տեղաբնակ Արսեն Մարկոսյանն էր: Հրազենային վնասվածքով նա տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է «Բլոկնոտ Ռոստով» պորտալը:

 

-.-