ՀՐԱՏԱՊ > Իսպանիայում ջրհեղեղներ են.կա զոհ

Իսպանիայում ջրհեղեղներ են.կա զոհ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Իսպանիայի հյուսիսում լույս երկուշաբթի տեղացած հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղները մեծ ավերածությունների պատճառ են դարձել՝ դառնալով 1 վարորդի մահվան և տասնյակ մեքենաների վնասման պատճառ, գրում է Daily Mail-ը:

Իսպանիայի Նավարայի ինքնավար համայնքում ջրհեղեղները վնասել են ճանապարհները, էլեկտրաէներգիայի անջատումների պատճառ դարձել և կաթվածահար արել երկաթուղային հաղորդակցությունը: Ջրով են լցվել ավտոտնակներ, նկուղներ և սուպերմարկետներ՝ փողոցներում թողնելով պլաստիկե շշերի, արկղերի և այլ իրերի կույտեր:

Աղբյուրի հաղորդմամբ՝ երեկ առավոտյան փրկարարները հայտնաբերել են վարորդի դի, որի մեքենան լցված է եղել ջրով: Տղամարդու մարմինը հայտնաբերվել է Նավարայի շրջանի Էսպրոգի քաղաքում: Տեսանյութերում երևում է ջրում լողացող կամ փողոցներում կույտեր կազմած մեքենաների շարքը։

Երկաթուղային հաղորդակցությունը նույնպես ընդհատվել է ։ Հարևան Տաֆալյա քաղաքի քաղաքապետը, որտեղ Սիդակոս գետը դուրս է եկել ափերից, ասել է, որ նախապես ոչ մի նախազգուշացում չի եղել:

«Եթե նախօրոք հայտարարեին գետի վարարման մասին, մենք կտեղեկացնեինք տեղի բնակիչներին, որպեսզի իրենց մեքենաները գետից այն կողմ տանեին»,- հայտնել է նա և հավելել. «Ամեն ինչ կայծակնային արագությամբ տեղի ունեցավ»:

Պաշտոնատար անձանց խոսքով՝ երկուշաբթի Նավարայում չորս անգամ ավելի շատ անձրև է տեղացել, քան կանխատեսվում էր:

Facebook Comments
-.-