ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Բանտից դուրս է եկել, հաշիվ մաքրել ընկերուհու նոր ընկերոջ հետ

Բանտից դուրս է եկել, հաշիվ մաքրել ընկերուհու նոր ընկերոջ հետ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

51-ամյա տղամարդը գնացել է նախկին ընկերուհու բնակարան և իր մոտ եղած դանակով հարվածներ հասցրել 55-ամյա տղամարդուն՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս ու դիմել փախուստի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից։

«Վանաձոր քաղաքի բնակիչը՝ ծնված 1968 թվականին, տեղեկացել է, որ իր՝ ազատազրկման ձևով պատիժը կրելու ընթացքում համաքաղաքացի տղամարդը՝ ծնված 1964 թվականին, մտերիմ հարաբերություններ է հաստատել իր ընկերուհու հետ: Պատժի կրումից հետո վերադառնալով՝ 55-ամյա տղամարդուն հորդորել է հեռու մնալ ընկերուհուց»,–նշված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ:

Պարզաբանումներ ստանալու համար 51-ամյա տղամարդը զանգահարել է ընկերուհուն, ով հրաժարվել է հանդիպել նրա հետ, իսկ տուժողը, զայրանալով պարբերական զանգերից, հեռախոսով հայհոյելով պահանջել է այլևս չզանգել: Արդյունքում՝ իր հասցեին հնչեցված հայհոյանքներից վիրավորված և վրեժխնդիր լինելու նպատակով՝ 51-ամյա տղամարդը գնացել է նախկին ընկերուհու բնակարան, իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել 55-ամյա տղամարդուն՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս ու դիմել փախուստի:

51–ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

 

Facebook Comments

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

-.-