ՄԱՄՈւԼ > «Հրապարակ». Էլիտար հարսանիքներ են սպասվում

«Հրապարակ». Էլիտար հարսանիքներ են սպասվում

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նոր Հայաստանի քաղաքական էլիտայում առաջիկա ամիսներին երկու խոշոր «իրադարձություն»` հարսանիքներ կլինեն. օգոստոսին կամուսնանա ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը` «Իմ քայլի» պատգամավոր Սոս Ավետիսյանի քրոջ` Մանեի հետ։ Նորապսակները կմեկնեն Իտալիա:

Իսկ սեպտեմբերի 7-ին տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի դստեր եւ Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքը` «Փարավոն» ռեստորանային համալիրում: Ի դեպ, ռեստորանային համալիրն այդ առիթով վերանորոգվում է, մեծ բեմ են պատրաստում՝ նորապսակների համար»:

 

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։