ՄԱՄՈւԼ > «Հրապարակ». Սերժ Սարգսյանը Բադեն-Բադեն մեկնելուց առաջ հավաք է արել և երկու մեսիջ է հղել ՀՀԿ-ին

«Հրապարակ». Սերժ Սարգսյանը Բադեն-Բադեն մեկնելուց առաջ հավաք է արել և երկու մեսիջ է հղել ՀՀԿ-ին

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

«Սահմանադրության օրվան նվիրված ՀՀԿ-ական այցին՝ դեպի Արշակունիների դամբարան, մասնակցել են ոչ միայն «տարիքն անցած», այլև երիտսերնդի ՀՀԿ-ականները։ Գուցե ցանկացել են ցույց տալ, որ ՀՀԿ-ի վրա դամբանական կարդալն ու դամբարան կառուցելը դեռ վա՞ղ է։

«Եթե այդպես եք ուզում` այո, շատ վաղ։ Ինչ է` պատահակա՞ն եք համարում, որ զուգահեռ այցը Վիետնամ, Սինգապուր ավելի քիչ արձագանքի արժանացավ սոցցանցերում ու կայքերում, քան մեր այդ այցը։

Անգամ Գալուստ Գրիգորիչն էր այդ օրը պահանջված, ներկաներս մի գլուխ իրար հարցնում էինք` որ էսքան շատ էինք, ինչի՞ 4 հազար ձայն չհերիքեց պառլամենտ մտնելու համար»,- ասաց ՀՀԿ-ական զրուցակիցը:

Սերժ Սարգսյանը մինչ Բադեն-Բադեն մեկնելը, փաստորեն, հավաք է արել ու 2 մեսիջ-կենաց հղել իր թիմին, մեկը՝ Արցախի, մյուսը` Ռոբերտ Քոչարյանի մասով։ «Արցախի հարցով ասաց` մաքսիմալ աչալուրջ և զգոն լինենք, Քոչարյանի մասով ասաց, որ աջակցելու ենք, անելու ենք մեզնից կախվածը, որ հետապնդումը դադարեցվի»,-գրում է թերթը:

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։