ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Խոշոր հրդեհ.Տան գույքը վերածվել է մոխրակույտի.լուսանկարներ

Խոշոր հրդեհ.Տան գույքը վերածվել է մոխրակույտի.լուսանկարներ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Այսօր՝ հուլիսի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30 –ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարր ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի շենքի 9-րդ հարկի բնակարանում հրդեհ է բռնկվել և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:

Մինչ հրդեհի վայր կժամանեին Աբովյանի հրշեջ-փրկարարներն ու հետո արդեն նրանց միացած Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը, քաղաքացիները, վտանգելով իրենց կյանքը, պայքարել են կրակի տարածման դեմ և նշված տանից դուրս բերել բնակիչների և արդեն ժամանած հրշեջները նախ մեծ դժվարությամբ կանխել են կրակի տարածումն ու ապա մարել այն,այս մասին հայտնում է Shamshyan.comը:

Օպերատիվորեն հրդեհի վայր էին ժամանել նաև Աբովյանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր տեղում օգնություն եննցուցաբերել մի քանի քաղաքացիների: Բարեբախտաբար, նրանք լուրջ վնասվածքներ չեն ստացել, պարզապես եղել են շոկային վիճակում:

Հրդեհի վայր է ժամանել նաև Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, այս պահին հնարավոր չէ հայտնել, քանի որ փաստի առթիվ ոստիկանության Աբովյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նշված շենքը 12 հարկանի է և 9-րդ հարկի բնակարանում առաջացած հրդեհը տան ողջ գույքը վերածել է մոխրակույտի:

 

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։