ՔԱՂԱՔԱԿԱՆ > Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի. Դոնալդ Տուսկ

Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի. Դոնալդ Տուսկ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ճանապարհը քաղաքականն է՝ միջազգային իրավունքի և սկզբունքների համաձայն: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո1 հաղորդում է interfax.az-ը:

«ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Խոսել ենք տարածաշրջանում կայունության մասին, քննարկել չլուծված ղարաբաղյան հակամարտությունը: Ռազմական լուծում չկա, կա միայն քաղաքական լուծում՝ միջազգային իրավունքի և սկզբունքների համաձայն:

ԵՄ-ն շարունակում է լիովին աջակցել Մինսկի խմբի համանախագահների՝ արդար և երկարատեւ կարգավորմանն ուղղված ջանքերին՝ հիմնված Հելսինկյան եզրափակիչ սկզբունքների վրա»,- ասել է Տուսկը:

«Սակայն ինչպես համանախագահները, այնպես էլ մենք մտահոգված ենք շփման գծում վերջին զոհերի կապակցությամբ: Կարևոր են զսպվածությունը, խաղաղությանն ու արդյունավետ բանակցություններին նպաստող մթնոլորտի վերականգնումը»,- հավելել է նա:

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։