ՍՊՈՐՏ > Լևոն Աղասյանը եզրափակչում է

Լևոն Աղասյանը եզրափակչում է

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանը Նեապոլում ընթացող համաշխարհային Ուսանողական 30-րդ խաղերում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:

Տղամարդկանց աշտարակացատկի 10 մետր մրցմանը 21-ամյա Վլադիմիր Հարությունյանը հաջողությամբ հաղթահարել էր որակավորման փուլի արգելքն ու դուրս էր եկել կիսաեզրափակիչ փուլ, որտեղ Հարությունյանը 357,80 ցուցանիշով գրավել էր 10-րդ տեղն ու իրավունք էր ստացել հանդես գալ եզրափակչում, որտեղ 358,20 միավորով զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը:

Եզրափակչի ուղեգիր է նվաճել նաև 24-ամյա Լևոն Աղասյանը:

Նա 30 եռացատկորդների պայքարում որակավորման փուլում գրանցել է 16մ 27սմ ցուցանիշ ու գրավել 4-րդ տեղը:

Աղասյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր, որտեղ պայքարելու է 12 ուժեղագույնների հետ: Եզրափակիչը կկայանա հուլիսի 10-ին:

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։