ՔԱՂԱՔԱԿԱՆ > Աղվան Հովսեփյանին հարցաքննել են

Աղվան Հովսեփյանին հարցաքննել են

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով, Մարտի մեկի գործով օրերս հարցաքննվել է ՀՀ քննչական կոմիտեի նախկին ղեկավար, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Հովսեփյանի հարցաքննությունը տեւել է մի քանի ժամ։

Նշենք, որ 2008 թ.-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Աղվան Հովսեփյանը ՀՀ գլխավոր դատախազն էր և հենց նրա ենթակայությամբ էր գործում այն քննչական խումբը, որը զբաղվում էր տասը զոհերի մահվան հանգամանքների ու գործի մանրամասների բացահայտումով։

AraratNews.am-ի հետ զրույցում ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը լուրը չմեկնաբանեց, նշելով, որ հարցաքննությունների հետ կապված մեկնաբանություններ չեն տալիս:

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։