ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Հացից 14 դատապարտյալ է մահացու թունավորվել

Հացից 14 դատապարտյալ է մահացու թունավորվել

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Տաջիկստանում 14 դատապարտյալ գաղութ տեղափոխելիս  թունավորվել է նրանց բաժանած հացից, հայտնել են РИА Новости-ին երկրի Արդարդատության նախարարության քրեական պատիժների կատարման վարչությունից:

Գերատեսչությունից հայտնել են, որ դատապարտված 120 տղամարդու և 8 կնոջ 3 մեքենաներով Հուջանդ և Իստարավշան քաղաքներից տեղափոխում էին Դուշանբե և Նուրեկ՝ այնտեղ հետագա պատիժը կրելու: Սահմանված նորմերի համաձայն՝ ճանապարհին ըստ անհրաժեշտության 6 անգամ կայանել են:

«Դուշանբեի մոտ Մայխուրա տեղանքում երեկոյան դատապարտյալներից  մեկը 3 բոքոն է բաժանել 16 դատապարտյալների: Հացը գործածելուց կես ժամ հետո ավտոմեքենայի թափքի մեջ գտնվող 16 դատապարտյալների մոտ սրտխառնոց, գլխապտույտ եւ փսխում է սկսվել: Եվս կես ժամ հետո, երբ ավտոմեքենան մտել է ուղղիչ հաստատություն, հացը գործածած 16-ն էլ գիտակցությունը կորցրել են»,- ասել են վարչությունից:

Բժիշկներին հաջողվել է փրկել միայն 2 դատապարտյալի կյանքը:

Թունավորման փաստով, որը հանգեցրել է 14 դատապարտյալի մահվանը, գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ, ստեղծվել է հատուկ քննչական խումբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, քննությունը երկրի գլխավոր դատախազ Յուսուֆ Ռահմոնի վերահոսկողության ներքո է:

-.-