Բանակ > Անձի պաշտամունք. ահաբեկված պաշտոնյան հրաժարվել է որդուց

Անձի պաշտամունք. ահաբեկված պաշտոնյան հրաժարվել է որդուց

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Ադրբեջանի ՊՆ մամուլի նախկին խոսնակ, իշխող «Ենի Ազարբայջան» կուսակցության հիմնադիր անդամներից Էլդար Սաբիրօղլուն հրապարակավ հրաժարվել է իր որդուց` Ռուվաթ Սաֆարովից: Այդ մասին ֆեյսբուքի միջոցով տեղեկացրել է վերջինս` հրապարակելով իրեն հասցեագրված հոր նամակի լուսապատճենը:

«Մահից հետո հոգիս չի հաշտվի, որ դու մոտենաս իմ մարմնին: Այս պահից ես քո հայրը չեմ: Ես չեմ ուզում, որ դու գաս իմ գերեզմանին», – գրել է Էլդար Սաբիրօղ-լուն:

Ռուվաթ Սաֆարովը նախկինում զբաղեցրել է Զարդոբի շրջանի դատախազության քննիչի պաշտոնը: Մի քանի տարի առաջ նա սոցիալական ցանցերում քննադատել է  Ադրբեջանի իշխանություններին, մատնանշել իրավապահ համակարգի աղաղակող թերությունները, որից հետո նրա դեմ քրեական գործ է հարուցվել` բազմիցս կաշառք ստանալու մեղադրանքով: Սաբիրովը կալանավորվել է, դատապարտվել երկարաժամկետ ազատազրկման: Այս տարվա մարտին Սաբիրովին ներում է շնորհվել:

Հայտնվելով ազատության մեջ, նա շարունակում է ընդդիմադիր հայացքներ ունենալ, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ պաշտոնաթող հայրը հրապարակավ հրաժարվի նրանից: Միայն կարելի է պատկերացնել, թե ինչ բարքեր են տիրում Ադրբեջանում, եթե ՊՆ նախկին աշխատակիցն իր անձնական ապահովության նկատառումներով հրաժարվում է ընդդիմադիր գործիչի հայրությունից:

Հենց նմանատիպ շահամոլ և ինքնասիրություն չունեցող պաշտոնյաների (նաև նախկին պաշտոնյաների) շնորհիվ է, որ Իլհամ Ալիևին մինչ օրս հաջողվում է պահել մենիշխանությունը` ահաբեկչական մեթոդներ կիրառելով յուրային թիմի անդամների նկատմամբ, ահաբեկելով նրանց և պահանջելով` հլու հնազանդ կատարել իր կամքը:

Այդ իսկ պատճառով մինչ օրս Ադրբեջանում չի գրանցվել որևե բուռն սոցիալական ընդվզում կամ լուրջ դժգոհություններ կառավարական օղակներում: Իլհամ Ալիևը սեփական իշխանության ներկայացուցիչների հանդեպ չափազանց ագրեսիվ է  և անգութ: Հենց տվյալ հանգամանքն էլ է ստիպում իշխանական «արքունիքի» կատարածուներին չցուցաբերել այլախոհության դրսևորումներ, քանի որ պատիժը կտարածվի ոչ միայն իրենց, այլև ընտանիքի անդամների և հարազատների վրա:

iPRESS.am

Facebook Comments
-.-