ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Վրաստանում ավտովթարից տուժածներից 3-ը կտեղափոխվեն Հայաստան

Վրաստանում ավտովթարից տուժածներից 3-ը կտեղափոխվեն Հայաստան

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Գորիի մոտակայքում տեղի ունեցած պատահարից տուժած՝ Թբիլիսիում բուժում ստացող մեր հայրենակիցներին է այցելել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը։

Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը, փոխնախարարի խոսքով՝ Թբիլիսիի վնասվածքաբանության ինստիտուտում բուժում ստացող հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, նրան արհեստական շնչառության սարք են միացրել:

«Մյուս 2-ը բուժում են ստանում Թբիլիսիի Իաշվիլիի կլինիկայում։ Մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, մյուսինը՝ միջին ծանրության: Նրանցից մեկին, ում առողջական վիճակը թույլատրում է տեղաշարժ, առավոտյան կտեղափոխեն Հայաստան։

Պատահարից տուժած, Գորիի հիվանդանոցում բուժում ստացող մյուս 2 մեր համաքաղաքացիներին այցելել է Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը: Նա տեղեկացրել է, որ տեղի բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատում են տեղաշարժման ենթակա։ Նրանք ևս կտեղափոխվեն Հայաստան»,- նշված է հաղորդագրության մեջ։

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։