Video > Վթարից տուժած 35-ամյա կինը Սուրենավանից է, նա Արարատից վերադառնալիս է եղել.Տեսանյութ

Վթարից տուժած 35-ամյա կինը Սուրենավանից է, նա Արարատից վերադառնալիս է եղել.Տեսանյութ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Արարատի մարզում Զոդի կամրջի մոտ այսօր` հուլիսի 6-ին տեղի ունեցած վթարից տուժածներից մեկը Սուրենավան գյուղի բնակիչ 35-ամյա Ռուզան Հակոբյանն է: NEWS.amի հետ զրույցում նրա ամուսինը` Արտակ Մարգարյանը պատմեց, որ կինը Արարատից գյուղ վերադառնալիս է եղել, երբ սարսափելի վթարը տեղի է ունեցել:

Կնոջ տեգրն էլ պատմեց, որ վթարի հետեւանքով այրվել են կնոջ շնչուղիները, գլուխը, ձեռքերը. «Նա տեղափոխելիս մի քանի բառ է ասել, խնդրել է օգնել»:

Նշենք, որ 4 հոգի տարբեր չափի այրվածքներով տեղափոխվել է Երեւանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն, որտեղից մեկը տեղափոխվել է «Արմենիա»  ԲԿ:

Այս կենտրոնում են գտնվում Սուրենավան գյուղի բնակիչ 28-ամյա Գագիկ Ղուկասյանը, 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը եւ 35-ամյա Ռուզաննա Հակոբյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատի մարզում դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արատաի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։ «Գազել»-ը սպասարկում էր Արարատ-Երասխ երթուղին:

Բախման հետեւանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, եւ այն վերածվել է մոխրակույտի։

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը 1 մարտական հաշվարկով, որոնք քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, եւ այնտեղ հայտնաբերել են մոխրացած դիեր։ Վերջին տվյալներով զոհվել է 6, վիրավորվել 12 մարդ:

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։