ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Սարսափելի վթարից հետո «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխվածը 13-ամյա տղա երեխա է, ունի ձեռքի կոտրվածք

Սարսափելի վթարից հետո «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխվածը 13-ամյա տղա երեխա է, ունի ձեռքի կոտրվածք

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Արարատի մարզում Երասխ-Երեւան ճանապարհին, Զոդի կամրջի վրա այսօր՝ հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական վթարից հետո «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխվածը 13-ամյա տղա երեխա է Արարատի մարզից:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը:

«Նրա վնասվածքները վտանգավոր չեն, կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց նա:

Իր հերթին ԲԿ մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը հավելել է, որ երեխան ունի ձեռքի կոտրվածք, ոտքերի հատվածում կտրած-ծակված վերքեր, քերծվածքներ ծնոտին: «Երեխան գիտակից է, վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- նշել է նա:

 Արարատի մարզում դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արարատի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի։

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը 1 մարտական հաշվարկով, որոնք քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, և այնտեղ հայտնաբերել են մոխրացած դիեր։ Վերջին տվյալներով զոհվել է 6, վիրավորվել 12 մարդ:

 

-.-