Իրավական > Երևանում աղմկահարույց վիճաբանություն-դանակահարության հետևանքով հիվանդանոցներ տեղափոխված բոլոր 8 վիրավորների ինքնությունը պարզվել է.լուսանկարներ

Երևանում աղմկահարույց վիճաբանություն-դանակահարության հետևանքով հիվանդանոցներ տեղափոխված բոլոր 8 վիրավորների ինքնությունը պարզվել է.լուսանկարներ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում պարզվել է հունիսի 28-ին Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ փողոցում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի հետևանքով Երևանի Աստղիկ և Արմենիա բժշկական կենտրոններ տեղափոխված վիրավորների ինքնությունը:

Նրանք են՝ Երևանի բնակիչներ, 33-ամյյա Գարեգին Պետրոսյանը, 35-ամյա Արմեն Պետրոսյանը, 34-ամյա Արտակ Բարսեղյանը, 31-ամյա Արթուր Բարսեղյանը, 51-ամյա Սամվել Գևորգյանը, 55-ամյա Վարդան Հակոբյանը, 27-ամյա Վարազդատ Հակոբյանը, 29-ամյա Անդրանիկ Հակոբյանը,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ և հիմնական կատարողին հայտնաբերելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ:

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։