Իրավական > «Իմ մահվան մեջ ոչ ոքի չմեղադրեք, մնաք բարով…».ինքնասպանություն Երևանում. բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի և նամակ

«Իմ մահվան մեջ ոչ ոքի չմեղադրեք, մնաք բարով…».ինքնասպանություն Երևանում. բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի և նամակ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Երեկ՝ հունիսի 29-ին ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության 5-րդ ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Նոր-Նորքի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Գայի պողոտայի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են կնոջ դի:

Նշված հասցե են ժամանել ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական խումբը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն հասցեի բնակիչ, Ռ.Ք.-ն է,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Մինչ տեղում աշխատում էր դատաբժիշկը, ոստիկաններն ու քննիչները բնակարանում հայտնաբերել են նամակ, որում գրված է եղել.

«Իմ մահվան մեջ ոչ ոքի չմեղադրեք: Ես իմ զավակներից գոհ ու շնորհակալ եմ: Չեմ դիմանում ցավերին: Գոհ եմ նաև հարևաններիցս, ինձ վերաբերվել են հարազատ մոր պես: Մնաք բարով, ձեզ սիրող մամա», որի կողքին գրված է նաև 28.06.2019թ.:

Դատաբժշկի նախնական եզրակացութհան համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական և ձեռագրաբանական:

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։