Life > Մրգերի և բանջարեղեններ, որոնց ամենաօգտակար մասերը նետում ենք աղբը

Մրգերի և բանջարեղեններ, որոնց ամենաօգտակար մասերը նետում ենք աղբը

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Գաղտնիք չէ, որ շատ կարևոր է ստանալ մրգերի և բանջարեղենների վիտամինների ամենօրյա չափաբաժինը: Սակայն շատերը չգիտեն, որ հաճախ մենք դրանց սխալ մասերն ենք ուտում:

1.Բրոկոլի Չնայած բրոկոլիի ծաղիկները ողջ ուշադրությունը գրավում են իրենց վրա, դրա կոթը հավասարապես արժեքավոր է առողջ դիետայի համար: Մանրաթելերով ավելի հարուստ կոթերը հրաշալի կերպով կարմրեցվում են, շոգեխաշվում, նույնիսկ տապակվում ջեռոցում:

2.Սոխի կեղևը Խորհուրդ չի տրվում ուտել սոխի կճեպը, փոխարենը՝ խորհուրդ է տրվում օգտագործել այն ապուրների մեջ: Մանրաթելերով և հակաօքսիդանտներով հարուստ կճեպը պայքարում է սրտանոթային հիվանդությունների դեմ և ունի հակաքաղցկեղային հատկություններ:

4.Եգիպտացորենի թելերը Ով կարող է պատկերացնել, որ եգիպտացորենի այդ կպչուն կեղևը նույնպես անհրաժեշտ է օգտագործել: Նետելուց առաջ փորձեք եգիպտացորենի թելերից թեյ պատրաստել: Տաք ջրում փոքր ինչ թողնելով՝ դուք կունենաք վիտամին K-ով և կալիումով հարուստ թուրմ:

5.Ձմերուկի կեղևը Հնարավոր է փորձել եք ուտել ձմերուկի սպիտակ կեղևային հատվածը: Այն ոչ միայն անսովոր համեղ է, այլև հարուստ է ամինաթթվով, որը կոչվում է Լ-ցիտրուլին, վեևջինս շատ օգտակար է մկանային համակարգի համար: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն նաև հեռացնում է ազոտը արյան միջից:

6.Բազուկի կանաչները Ճակնդեղը շատերի սննդակարգի մի մաս է կազմում և շատ օգտակար է: Չնայած առավել հայտնի է դրա արմատի սննդարար լինելը, ճակնդեղի կանաչներն առավել օգտկար են: Դրանցում կա շատ երկաթ, լյուտեին և բետա կորոտին: Դուք կարող եք տապակել դրանք կամ կտրատել աղցանների մեջ:

8.Դդմի սերմերը Եթե սովորություն չունեք պահել դդմի սերմերը, ապա սկսեք դա անել, քանի որ դրանք իրենց մեջ պարունակում են մագնեզիում, ցինկ ինչպես նաև օմեգա: Աղով թե պարզապես բոված դրանք հիանալի համ ունեն:

-.-