ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի 70-ամյա կինն ահազանգում է.վանդալիզմ բնության նկատմամբ.լուսանկարներ

Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի 70-ամյա կինն ահազանգում է.վանդալիզմ բնության նկատմամբ.լուսանկարներ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Արդեն 2 օր է, Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի բնակիչների հիմնական զրույցի թեման գյուղապետ Վահրամ Ավետիսյանի և նրա հոր՝ Սաղաթել Ավետիսյանի կողմից բնության նկատմամբ իրականացված վանդալիզմն է:

Գյուղացիները իրենց զայրույթն ու վրդովմունքն են հայտնում գյուղապետի և նրա հոր կողմից բնության նկատմամբ կատարված ոտնձգության առթիվ,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

 70-ամյա Սեդա Ղազարյանը, ում գյուղում ավելի շատ ճանաչում են որպես Ալվարդ, արցունքը մի կերպ զսպելով, ասում էր. «70 տարեկան կին եմ: 30 տարի առաջ վաղամեռիկ ամուսնուս հետ մեր բակում ստեղծեցինք փոքրիկ այգի: Տանջանքով խնամեցինք ծառերը, այդ թվում՝ ծիրանենի, բալենի, խնձորենի, ընկուզենի: 30 տարի աչքի լույսի պես խնամել ենք, ստացած բերք ու բարիքով հոգացել ենք մեր կարիքները: Ամսի 28-ին գյուղապետը իր հոր հետ, ով գյուղի էլեկտրիկն է, էկավ մեր տուն, թե՝ Ալվարդ, մի քանի ծառի ճյուղեր պետք է կտրենք, պատճառաբանելով, որ այն խանգարում է էլեկտրալարերին:

Ես ի՞նչ իմանայի, որ հայր ու տղա, ովքեր էս գյուղի գլխին դարձել են մի իսկական պատուհաս, «Տերն ու ծառան» ֆիլմի հերոսի պես, որն էլ պատահի, էն էլ կկտրեն: Թուրքը որ թուրք է, նման բան չէր անի, որովհետև գիտի, էդ ծառերը իրեն մաքուր օդ են ապահովելու, բարիքներից էլ օգտվելու էին: Մարդ ինչ աստիճան ատի բնությունը, որ ընկույզը վրան, 30 տարվա՝ 7-ից ավել ծառերը ղասաբի պես ոչնչացնի»: Մի քանի գյուղացիներ էլ ասում էին. «30 տարվա հարուստ բերք տվող էս պոպոքի ծառերը էլ բերք չեն տա:

Գյուղապետ կոչեցյալն իր էլեկտրիկ հոր հետ ծառերի ողնաշարը կոտրեց՝ պատճառաբանելով, թե էլեկտրալարերին խանգարում է: Տո այ խելոքներ, լարերին մի 2-3 ճյուղ էին խանգարում, դրանք կտրեիք, մարդու ապրուստի միջոցին ձեռք չտայիք: Ընտրել ենք գյուղապետ, ով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից է: Եթե ծառերի սպանդ անելով երկիրը, գյուղը, ժողովուրդը պիտի բարգավաճի, ավելի լավ է, գյուղապետ չունենանք: Հանրապետականների օրոք դաժե սենց բան չէին անում: Էսքանից հետո էլ ընտանիքով զանգել են Աշտարակի ոստիկանություն, թե բա հասեք՝ Ալվարդի տղան հարձակվել է մեր տան վրա: Լրիվ սուտ տեղեկություն: Ուզում ա էդ ձևով վախի մթնոլորտ ձևավորի:

Բայց չի իմանում, որ կարող է մարդիկ դիմեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին, որ էս գյուղապետի սանձերը քաշեն: Ասում էին, իրավիճակ է փոխվել: Թող մի հատ գան, գյուղում ռևիզիա անեն: Վստահ ենք, ստուգումներից հետո բարգավաճող գյուղապետը կխոստովանի, թե ինչի համար է բազմաթիվ գյուղացիների խնդրանքները մերժել, փոխարենը իր ընտանիքի անդամներին որտեղ ուզել, տեղավորել է գործի»:

Գյուղացիները խնդրում են, որպեսզի Արագածոտնի մարզպետը, Արագածոտնի դատախազն ու ոստիկանապետը հետամուտ լինեն ոչ միայն գյուղապետի ու նրա հոր կողմից բնության նկատմամբ կատարված վանդալիզմի բացահայտմանը, այլև գյուղացիների կողմից բարձրացված հարցերին լուծում տան: 

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։