Video > Հարգանքի տուրք` անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին (տեսանյութ, լուսանկարներ)

Հարգանքի տուրք` անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին (տեսանյութ, լուսանկարներ)

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Այսօր՝ ունիսի 29-ին, հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ Ստեփանակերտի հուշահամալիր են այցելել անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին ծաղկեպսակ ու ծաղիկներ խոնարհել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը,ԱՀ ոստիկանապետ Լևոն Մնացականյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետական այրեր, զինվորականներ, անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ, ԱՀ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր:

ԱՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ Վերա Գրիգորյանն իր խոսքում նշեց, որ Արցախում պաշտոնապես գրանցված է 773 անհայտ կորած, որից 250-ն ազտամատիկներ են, իսկ 523-ը՝ խաղաղ բնակիչներ:

«Մեր կազմակերպության ստեղծման 21 տարիների ընթացքում հաջողվել է 2000 թվականին՝ բանակցությունների արդյունքում, փրկագնի դիմաց ազատել Ասկերանի շրջանի մեկ բնակչի: Իսկ 2003 թվականին՝ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանրապետական հանձնաժողովի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և իրավապահ մարմինների համատեղ միջնորդությամբ Մարտակերտի շրջանի մեկ բնակչի դիակն է փոխանակվել: Անհայտ կորածների վերաբերյալ ունենք բազմաթիվ տեղեկություններ, որոնց մասին տեղեկացրել ենք իրավապահ մարմիններին և համապատասխան հանրապետական հանձնաժողովին»,– Արցախում iPRESS.am-ի թղթակցի հետ  զրույցում ասաց Վերաա Գրիգորյանը:

iPRESS.am

 

 

 

-.-