ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Դավթաշենում 6 քաղաքացու են դանակահարել

Դավթաշենում 6 քաղաքացու են դանակահարել

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ փողոցից սուր կտրող-ծակող առարկայի հարվածի տարբեր աստիճանի հետքերով Երևանի հիվանդանոցներ են տեղափոխվել 6 հոգի:Այս մասին հայտնում է shamshyan.com-ը հղում տալով իր աղբյուրներին:

Ոսիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոցներ են տեղափոխվել 4-րդ փողոցի թիվ 15 և 13 տների դիմացից: Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են արնանման հետքեր:

Ոստիկանները պարզում են վիրավորների ինքնությունը: Դեպքի վայում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին.

«Մի կաթիլ մեղրի պատմություն է: Հարևաններով իրար են տվել ու եթե ոստիկանները օպերատիվ չժամանեին, բանը բանից կանցներ: Վստահ ենք, որ ոնց օպերատիվ ժամանեցին, վիճաբանությունը վենդետայի չվերածվեց, այդպես էլ շուտ կբացահայտի ոստիկանությունը ու կապացուցի, որ ոստիկանությունը օպերատիվ իրավիճակին տիրապետում է, իսկ որոշ տաք գլուխներ էլ այս վիճաբանության համար պատասխան կտան»:

-.-