Life > Երկիր, որտեղ նորապսակներին տրվում 250 000 դոլար, թոշակը 3000 դոլար է, բանվորի աշխատավարձն էլ` 10 000 դոլար

Երկիր, որտեղ նորապսակներին տրվում 250 000 դոլար, թոշակը 3000 դոլար է, բանվորի աշխատավարձն էլ` 10 000 դոլար

Ipress.am-ը սոցիալական ցանցերում
Քուվեյթն աշխարհի ամենահարուստ երկրներիրց մեկն է, որի եկամտի հիմանական աղբյուրը նավթն է: Հարավ-արևմտյան Ասիայում՝ Արաբական թերակղզու վրա գտնվող երկիրը հսկայական առևտրային կենտրոն է, որտեղ քայլող յուրաքանչյուր քուվեյթցու էլ երկու աղքատ ներգաղթյալ է սպասարկում:
Քուվեյթի 80 տոկոսը աշխատում է հանրային ծառայության ոլորտում, մնացածը առեւտրային ընկերություններում, որտեղ հսկայական աշխատավարձեր են վճարում:

Քուվեյթում գործող օտարերկրյա ընկերությունները օրենքի համաձայն, պարտավոր են բարձր աշխատավարձ վճարել իրենց աշխատակիցներին:

Քուվեյթում տեղացի բանվորի աշխատավարձը գործարանում կարող է հասնել 10 000 ԱՄՆ դոլարի, սակայն, օրինակ, նրա փոխարեն աշխատող հնդիկը կարող է օր ու գիշեր աշխատել,բայց չնչին գումար վաստակել:
Բացի այդ, քուվեյթցիները պետական հսկայական աջակցություն են ստանում:
News.vitube.ge-ն ներկայացրել է մի քանի կետեր, որն ապահովում է Քուվեյթի բնակչի ապահով կենսակերպը.
1.Տարբեր աղբյուրների փոխանցմամբ` յուրաքանչյուր նորապսակ զույգ պետության կողմից որպես նվիրատվություն ստանում է 250 000 ԱՄՆ դոլար:
2. Բժիշկների և մանկավարժների աշխատավարձը կազմում է 15 000 ԱՄՆ դոլար:

3.Մինչև 250 000 դոլար վարկ վերցնելու դեպքում տոկոսադրույքը 0% է: Տեղացիների համար էլ հողատարածքի 1քմ-ն արժե կոպեկներ:

4.Բժշկությունն ու կրթությունն անվճար է:

5.Արտերկրում ուսումը շարունակել ցանկացողներին պետությունը 2000 ԱՄՆ դոլար կրթաթոշակ է տրամադրում:

6. 0-26 տարեկան քաղաքացիներն ամսական ստանում են 200 ԱՄՆ դոլար:

7.Գործազուրկ կանայք 1400 ԱՄՆ դոլար են ստանում:

8. Նվազագույն կենսաթոշակը կազմում է 3000 դոլար:

9.Հոբելյանական տարեդարձի ժամանակ Քուվեյթի քաղաքացիները պետության կողմից գումար են ստանում: Օրինակ 50-րդ տարեդարձին քաղաքացին ստանում է 3500 ԱՄՆ դոլար:

10. Գիտական աստիճանանին համապատասխան հեվալավճար է սահմանված. մագիստրոսները ստանում են 700 ԱՄՆ դոլար, դոկտորի կոչում ունեցողները` 1400 ԱՄՆ դոլար:

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։