Video > Լավ լուր զինվորների համար. Տեսանյութ

Լավ լուր զինվորների համար. Տեսանյութ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

ՀՀ արդարադատության նախարարությունը նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմի համար կավելանա 2000, իսկ մնացած զորամասերի համար` 1000 դրամով: Բանն այն է, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ պարտադիր ժամկետային զինծառայողների համար սահմանված դրամական ապահովության չափերը 2009 թվականից փոփոխություններ չեն կրել:

Ավելին, դրան հաջորդող տարիներին արձանագրված շարունակական գնաճի հետեւանքով չեն բավարարում անձնական հիգիենայի եւ այլ առաջին անհրաժեշտության պարագաներ գնելու համար:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

-.-