Life > Որքան արժե գիշերը Նատալյա Ռուդովայի հետ

Որքան արժե գիշերը Նատալյա Ռուդովայի հետ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

35-ամյա Նատալյա Ռուդովան եւ 32-ամյա Նաստասյա Սամբուրսկայան մտերիմ ընկերուհիներ են։ Նրանք նկարահանվել են «Универ»-ում, «Կանայք ընդդեմ տղամարդկանց» («Мужчины против женщин») կատակերգությունում եւ հաճախ են միմյանց աջակցում հեյթերների հարձակումների դեպքում։

Նատալյան երկրպագուների հետ կիսվել է զվարճալի լուսանկարով, որում պատկերված է Նաստասյայի հետ։ Դերասանուհիները լուսանկարվել են ուղղաթիռում. Սամբուրսկայան զվարճալի դեմքով է։ «Կանացի երջանկություն, սարսափելի ընկերուհիներ»,- Instagram-ում հեգնանքով գրել է Ռուդովան։

Շիկահերի երկրպագուների մեծ մասը գնահատել է նրա հումորը եւ բարյացակամ մեկնաբանություններ թողել։ Սակայն Ալեքսանդր անունով երկրպագուն որոշել է թեմային չառնչվող հարց հնչեցնել՝ «Որքա՞ն արժե գիշերը քեզ հետ»։

Նատալյան ոչինչ չի պատասխանել, սակայն Նաստաստյան չի լռել։ Սամբուրսկայան, որը հայտնի է իր հանդուգն բնավորությամբ, կտրուկ պատասխան է տվել հարցին՝ անվայել բառապաշար օգտագործելով։ «Քո մայրը քեզ լույս աշխարհ է բերել տղամարդուց, որը նրան վճարե՞լ է»,- պատասխանել է աստղը։ Շատ օգտարերեր աջակցել են արտիստին։

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։