ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Ողբերգական ավտովթար. կա 1 զոհ, 3 վիրավոր. ՖՈՏՈ

Ողբերգական ավտովթար. կա 1 զոհ, 3 վիրավոր. ՖՈՏՈ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Հունիսի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22: 40-ի սահաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի վարչական տարածքում բախվել են Mercedes մակնիշի 35 OQ 953 համարանիշի և Volkswagen մակնիշի 36 CՍ 352 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը հղում տալով իր աղբյուրներին:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարներն ու տեղի ճանապարհային ոստիկանները: Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները:

Մահացածը Volkswagen-ի վարորդն է եղել, ով կին է: Վիրավորներից 2-ն էլ նրա ուղևորներն են եղել:

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։