ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > «Հայտնի ուժերը միլիարդավոր դոլարներ են ծախսում հայկական ազդեցությունն ամբողջ աշխարհում նվազեցնելու համար». ՀՀ վարչապետ

«Հայտնի ուժերը միլիարդավոր դոլարներ են ծախսում հայկական ազդեցությունն ամբողջ աշխարհում նվազեցնելու համար». ՀՀ վարչապետ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

«Նոր ժամանակներում պետք է նորովի դիտարկենք և նորովի գնահատենք «Հայաստան» համայակական հիմնադրանի աշխատանքները և տեսնենք նաև մեդալի հակառակ կողմը»,-«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը ելույթի ընթացքում նշեց մի քանի դրույթներ, որոնք բացասական ազդեցություն են ունեցել և շարունակում են ունենալ հայկական ներուժի վրա. «Ամեն տարի մենք ուրախությամբ նշում ենք, որ հիմնադրամի շրջանակներում գումար է հանգանակվում, և դա, իհարկե, լավ է, բայց դրսում, ուրիշների մոտ հարց է ծագում. սա՞ է հայկական ներուժը, հայկական ներուժը սա՞ է, որ ամբողջ աշխարհում հավաքվում է 15 մլն դոլար, և դրա համար ուրախանո՞ւմ են:

Ուզում եմ ընդգծել, որ հայկական ներուժի դեմ ձեզ և մեզ հայտնի ուժերը տարեկան միլիարդավոր դոլարներ են ծախսում հայակական ազդեցությունն ամբողջ աշխարհում նվազեցնելու համար, և գալիս են պահեր, որ մենք ինքներս երբեմն հայակական ներուժին, իմիջին հարվածելու համար երբեմն ակամա շատ ավելի մեծ «աշխատանք» ենք անում, քան անում են մեր հակառակորդները»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ բացի ներքին դրսևորումները շատ կարևոր է նաև, թե մեր գործողություններն ինչպիսի ազդեցություն, տպավորություն են թողնում դրսի հանրության շրջանում:

Facebook Comments
-.-