Իրավական > Արտակարգ դեպք Երևանում. ուսուցիչը կասկածվում է 15-ամյա աշակերտուհու նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ

Արտակարգ դեպք Երևանում. ուսուցիչը կասկածվում է 15-ամյա աշակերտուհու նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Երևան քաղաքի ոստիկանության բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանում տեղի ունեցած դեպքի փաստով: Տարածքային ոստիկանություն է դիմել Երևանի բնակիչ, 48-ամյա Գոռ Մ.-ն և հայտնել, որ այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին Երևանում գործող հայտնի վարժարաններից մեկում վարժարանի ուսուցիչ Ս. Գ.-ն իր 15-ամյա դստեր նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը` հղում տալով իր աղբյուրներին:

Տարածքային ոստիկանության քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները ճշտել են՝ որ վարժարանում է աշխատում այդ ուսուցիչը և ունեն կասկածներ, որ անառակաբարո գործողությունները կատարվել են վարժարանում:

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։