Բանակ > «Ախպերս՝ Անդոն, արյունահոսությունից մահացավ գրկումս, աչքերն եմ փակում, հրամանատար». Ռոբերտ Աբաջյան

«Ախպերս՝ Անդոն, արյունահոսությունից մահացավ գրկումս, աչքերն եմ փակում, հրամանատար». Ռոբերտ Աբաջյան

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական զինուժին հաջողվել էր ներթափանցել Թալիշ գյուղ, գլխատել բնակիչներին, ռմբակոծել գյուղի գրեթե բոլոր տները։ Առավել թեժ մարտեր են ընթացել Հադրութի (հարավային) եւ Մարտակերտի (հյուսիսարևելյան) ուղղություններով։

«Վաշտի հրամանատար Արմենակ Ուրֆանյանի և կրտսեր սերժանտ Քյարամ Սլոյանի զոհվելուց հետո, կրտսեր սերժանտ Աբաջյանը հրամանատարությունը վերցրել է իր վրա և պատնեշի վրայից Անդրանիկ Զոհրաբյանի հետ շարունակել մարտը: Այդ ընթացքում հակառակորդը թափանցել է դիրք: Աբաջյանն ու գնդացրորդ Զոհրաբյանը թեժ մարտ վարելով, նահանջել են դեպի կացարան, երկուսն էլ վիրավոր էին: Զոհրաբյանն արնահոսությունից մահացել է: Սերժանտ Աբաջյանը դիրքավորվել է մարտական խրամախորշում ու մինչ վերջին շունչն ու վերջին նռնակը շարունակել կռիվը` միաժամանակ հեռախոսային կապի մեջ մնալով գումարտակի հրամանատարի հետ ու հաղորդելով, թե ինչ է կատարվում դիրքում: Տեսնելով իրեն մոտեցող թշնամուն` Աբաջյանը կրկին կապի է դուրս եկել ու ասել, որ վերջին նռնակի օղակն արդեն հանել ու պատրաստ սպասում է` հենց մոտենան, իր հետ միասին պայթեցնելու է նրանց, որ չհանձնվի», – Արցախում iPRESS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է գնդի հրամանատարի տեղակալ Ալիկ Սարգսյանը:

Գումարտակի հրամանատար Նվեր Ներսիսյանի և Կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանի վերջին հեռխոսազրույցից մի հատված.«Հրամանատարը մեքենայով մեկնել է իր զինվորներին փրկելու: Թշնամին թիրախավորել էր նաև հրմանատարի մեքենան: Ամբողջ ճանապարհին աջ ու ձախ արկեր էին թափվում: Մեքենան այս ու այն կողմ շրջվելով հասնում էր մարտական դիրքը… Գումարտակի հրամանատարը մինչև վերջին վայրկյանը կապի մեջ էր Ռոբերտ Աբաջյանի հետ»:

Նվեր Ներսիսյանը պատմում է.«Ռոբերտն ամեն րոպե զեկուցում էր իրավիճակն ու կատարում իր տված հրահանգները և հանկարծ տխուր ձայն, լաց…«Վիրավոր ախպերս՝ Անդոն արյունահոսությունից մահացավ գրկումս, աչքերն եմ փակում..»:

 Ու մինչ հրամանատարը կհասներ Աբաջյանը զեկուցում է, որ թշնամին իրեն է մոտենում, սակայն ձեռքին միայն մեկ նռնակ է մնացել: Հրամանատարը զինվորին հրամայում է նահանջել, Ռոբն ասում է` հենց մոտենան ինձ` պայթեցնում եմ նռնակը, հրամանատարը գոռում է «ո~չչչչչ» և նույն պահին պայթում է նռնակը..»:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար ԼՂՀ ՊԲ N զորամասի չորրորդ հրաձգային վաշտի երկրորդ հրաձգային դասակի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը հետմահու պարգեւատրվեց «Արցախի հերոս» ԱՀ բարձրագույն կոչմամբ և «Ոսկե արծիվ» շքանշանով:

iPRESS.am

 

Աբաջյանը` հայրիկի հետ

Facebook Comments
-.-