ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Tsirani ռեստորանում տեղի ունեցած հարսանիքից 1-2 օր անց հյուրերի մեծ մասը հիվանդանոց է ընկել

Tsirani ռեստորանում տեղի ունեցած հարսանիքից 1-2 օր անց հյուրերի մեծ մասը հիվանդանոց է ընկել

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Հունիսի 8-ին White Hall by Tsirani ռեստորանում տեղի ունեցած հարսանիքից օրեր անց հյուրերի մեծ մասի մոտ առողջական խնդիր են առաջացել, ընկել են հիվանդանոցի դռները։

ԼՈՒՐԵՐ․com հետ զրույցում Հերմինե Ղազարյանը պատմեց, որ հունիսի 8-ին մասնակցել է հարսանիքի, սակայն օրեր անց՝ հունիսի 10-ին, ինքնազգացողությունը վատացել է և ինքը մինչ օրս գտնվում է հիվանդանոցում․ «Ուշագնաց եմ եղել, շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Այս պահին պարզ չէ, թե ինչն է պատճառը, դեռևս անալիզների մի մասի պատասխանն է եկել։ Ինձ մոտ բորբոքում կա, որը երևացել է արյունից, բայց թե ինչ տեսակի ինֆեկցիա է, պարզ կլինի միայն անալիզի արդյունքներից հետո։ Բժիշկների և մյուսների կարծիքով խնդիրն առաջացել է աղցաններից, բայց դա պաշտոնական ինֆորմացիա չէ»,- ասաց նա։

Նա նշեց, որ հարսանիքի հյուրերի մեծ մասի ինքնազգացողությունը վատացել է, նրանցից մի քանիսը հիվանդանոցում են պառկած, ոմանք կաթիլային են ստանում, գնում, մյուս մասն էլ տան պայմաններում է բուժում ստանում։ Նրա խոսքով՝ հարսանիքի մասնակիցներից 2 կողմի բարեկամների մոտ էլ խնդիրներ են առաջացել։

«Ըստ երևույթին՝ ինֆեկցիա է, ոչ թե թունավորում, քանի որ դրանց ախտանիշները տարբեր են: Թունավորման դեպքում փսխումներ են լինում, ինչն ինձ մոտ չկա և հետո թունավորման դեպքում ավելի շուտ են կազդուրվում»,- ասաց նա։

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

-.-