Իրավական > 5-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

5-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Երեկ՝ հունիսի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 17:50-ի սահմաններում Ստեփանավանի բնակիչ, 33-ամյա Հրաչյա Սեդրակյանը իր վարած Mercedes մակնիշի 35 FA 687 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, 5-ամյա Վ. Մ.-ին:

Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Ստեփանավանի բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին տեղեկացրել է ոստիկանությանը,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Համբարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Facebook Comments
-.-