ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 56-ամյա վարորդը Audi-ով գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 56-ամյա վարորդը Audi-ով գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Այսօր՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում Վարդենիս քաղաքի բնակիչ, 56-ամյա Արմեն Խաչատրյանը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 64-րդ կմ հատվածում իր վարած Audi մակնիշի 35 VP 196 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով վարորդ Ա. Խաչատրյանն ու ուղևորներ, համաքաղաքացիներ, 83-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը, 25-ամյա Արմինե Խաչատրյանը և 50-ամյա Սուսաննա Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Ներսես Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Facebook Comments
-.-