ՀՐԱՏԱՊ > Վոլգայում հայ պատանին խեղդվել է՝փրկելով ընկերոջը

Վոլգայում հայ պատանին խեղդվել է՝փրկելով ընկերոջը

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

ՌԴ Սամարա քաղաքում նախօրեին խեղդվել է Տիգրան անունով 17-ամյա դպրոցականը, որն ընկերների՝ Ալեքսանդրի և Աշոտի, ինչպես նաև նրա 14-ամյա զարմիկի հետ հանգստանալիս է եղել Վոլգայի ափին գտնվող Կրասնոգլինսկի լողափում:

 Տիգրանը նետվել է փրկելու ընկերոջ զարմիկին, որն սկսել է խեղդվել: Տղային հաջողվել է փրկել: Մինչ ափ նրան հասցրել է մյուս ընկերը՝ Ալեքսանդրը, սակայն քիչ անց Տիգրանը նույնպես սկսել է խեղդվել,այս մասին հայտնում է   «Комсомольская правда. Самара» :

Աղբյուրը նշում է, որ պատանիները ջրում խաղալիս են եղել և հեռացել են լողափի սահմաններից, որտեղ անմիջապես քարափն է սկվում: Նրանցից երեքն սկսել են խեղդվել, երկուսին հաջողվել է երկել, իսկ Տիգրանին՝ ոչ:

Փրկարարների խոսքով՝ ողբերգական իրադարձության վայրում ավազ էին արդյունահանում, ինչից հետո այդտեղ թեքություն ունեցող փոս է առաջացել:

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

-.-