ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > 26-ամյա աղջիկը հայտնել է, որ 27-ամյա տղան «Խնձորանոց» ռեստորանում իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել, իսկ հետո ասել է. «չեմ ամուսնանում, քանի որ քո խնձորը կարմիր չի եղել»

26-ամյա աղջիկը հայտնել է, որ 27-ամյա տղան «Խնձորանոց» ռեստորանում իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել, իսկ հետո ասել է. «չեմ ամուսնանում, քանի որ քո խնձորը կարմիր չի եղել»

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակչուհի, 26-ամյա Վերոնիկա Ս.-ն դիմել է ոստիկանություն և հայտնել, որ համագյուղացի, 27-ամյա Էդվարդ Ն.-ն, 2017 թվականի հունիսին, Ջրվեժ գյուղի «Խնձորանոց» ռեստորանա-հյուրանոցային համալիրի համարներից մեկում ստիպելով իրեն ոգելիչ խմիչք է խմացրել, ինչից հետո՝ օգտվելով իր անօգնական վիճակից, ուժի գործադրմամբ, իր կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:Այս մասին հայտնում է shamshyan.com-ը հղում տալով իր աղբյուրներին:

Վերոնիկա Ս.-ն ոստիկանությունում հայտնել է, որ կատարվածի մասին նախկինում ոստիկանություն չի դիմել, քանի որ Էդվարդ Ն.-ն խոստացել էր ամուսնանալ իր հետ, սակայն տևական ժամանակ անցնելուց հետո Էդվարդն իրեն ասել է, որ իր խնձորը կարմիր չի եղել:

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Facebook Comments
-.-