Life > Ներիր, Քիմ. ով ամենաշատ լայքեր ունի Instagram-ում

Ներիր, Քիմ. ով ամենաշատ լայքեր ունի Instagram-ում

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Ամերիկացի դերասանուհի եւ երգչուհի Սելենա Գոմեսը դարձել է Ինստագրամի ամենահայտնի օգտատերը՝ ռեալ օգտարերերի կողմից լայքերի քանակով, հայտնում է The Sun-ը։

Հետազոտությունն անցկացրել են Hype Auditor պլատֆորմի փորձագետները, որը որոշում է օգտատերերի ներգրավվածության մակարդակը. ծրագիրն առաձնացնում է հայտնիների կեղծ հետեւորդներին եւ վեր հանում իրականների թիվը։

Այդ տվյալները հետագայում ներկայացվում են հաճախորդներին՝ գին-որակ հարաբերակցության հիման վրա գովազդ տեղադրելու մասին որոշում կայացնելու համար։ Գոմեսը հետեւորդների թվով առաջատար չէ (151 մլն մարդ), սակայն միջինում նրա յուրաքանչյուր լուսանկար արժանանում է 4,6 մլն լայքի։

Hype Auditor-ը նաեւ պարզել է, որ նրա հետեւորդների 58 տոկոսը կին է, 14 տոկոսը՝ Հնդկաստանի բնակիչ։

Երկրորդ տեղում աշխարհում ամենաերիտասարդ միլիարդատերն է՝ Քայլի Ջենները։ Նա 137 մլն երկրպագու ունի, իսկ յուրաքանչյուր հրապարակում արժանանում է 3,6 մլն լայքի:

Ցանկում է հայտնվել նաեւ ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, որը վեցերորդ հորիզոնականում է 1,6 մլն լայքով եւ 141,2 մլն լսարանով։

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

-.-