ՔԱՂԱՔԱԿԱՆ > Լևոն Մնացականյանը կնշանակվի Արցախի ոստիկանապետ. Նրան կփոխարինի Վլադիկ Խաչատրյանը

Լևոն Մնացականյանը կնշանակվի Արցախի ոստիկանապետ. Նրան կփոխարինի Վլադիկ Խաչատրյանը

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Արցախի Արտակարգ իրավիճակների փրկարար ծառայությունում Լևոն Մնացականյանին կփոխարինի նրա տեղակալ Վլադիկ Խաչատրյանը: Այս մասին հայտնում է  aysor.am-ը՝ հղում տալով իր աղբյուրներին:

Խաչատրյանը նախկինում տարբեր պաշտոններ է զբաղեցրել պետական կառավարման համակարգի տարբեր օղակներում՝ վարչական շրջանի ղեկավարից՝ ՊԲ հրամանատարի տեղակալ, կոչումով գեներալ մայոր է։

Ինչպես արդեն հայտնի է, Լևոն Մնացականյանը նշանակվելու է Արցախի ոստիկանապետ։ Վերջինը, հիշեցնենք, Արցախի ՊԲ նախկին հրամանատարն էր։

-.-