ՄԱՄՈւԼ > «Հրապարակ». ՊՎԾ-ն թիրախավորել էր Աշոտյանին

«Հրապարակ». ՊՎԾ-ն թիրախավորել էր Աշոտյանին

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ Պետական վերահսկողական ծառայությունը հայտարարություն տարածեց՝ ամփոփելով 6 ամիս տեւած «ուսումնասիրությունները» Պետական բժշկական համալսարանում։ ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել շինարարության մեջ եւ 222 մլն դրամով գույքի ձեռքբերման գործընթացում՝ «առանց գնման որեւէ ընթացակարգի՝ շուկայականից բարձր արժեքով», իսկ «վարչական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց» էլ լրացուցիչ աշխատավարձ է տրվել։

Արդյունքներն ուղարկվել են դատախազություն։ Պարզվեց՝ խախտումները վերաբերում են 2016-ին, երբ ռեկտորը եղել է կաթողիկոսի բժիշկը՝ Միքայել Նարիմանյանը, իսկ հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ Արմեն Աշոտյանը, որն էլ այս ուսումնասիրությունների թիրախն էր։ Արմեն Աշոտյանը հրաժարվեց խոսել այս թեմայով։ Գույքի մասում, մեր տեղեկություններով, շոշափվում է նաեւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի անունը»:

Facebook Comments
-.-