Video > Եթե վարորդի մեղքը հիմնավորվի, ինչը շատ հավանական է, նա պատասխանատվության կենթարկվի․ Հակոբ Կարապետյանը՝ 46 համարի երթուղայինում տեղի ունեցածի մասին (տեսանյութ)

Եթե վարորդի մեղքը հիմնավորվի, ինչը շատ հավանական է, նա պատասխանատվության կենթարկվի․ Հակոբ Կարապետյանը՝ 46 համարի երթուղայինում տեղի ունեցածի մասին (տեսանյութ)

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Արդեն այսօր երեկոյան այս ահազանգը փոխանցել եմ Երևան քաղաքի տրանսպորտի ոլորտի պատասխանատուներին, և նրանք կզբաղվեն դրանով: Այս մասին Tert.am-ին հաղորդեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով այսօր Երևանի երթուղային տաքսիներից մեկում տեղի ունեցած միջադեպին:

«Եթե վարորդի մեղքը հիմնավորվի, ինչը, կարծես թե, շատ հավանական է, ինքը պատասխանատվության կենթարկվի համապատասխան ձևով»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Անի Խաչատրյան օգտատերը հրապարակել է տեսանյութ և գրել․

«Ժամը 5-ի կողմերը 46 համարի (33 23S համարներով) մարշուտկայի վարորդին խնդրեցի հանգցնել ծխախոտը, ասաց, որ չի հանգցնելու, երբ տեղեկացրեցի, որ հանրային տրանսպորտում արգելված ա ծխելն ու դրա համար տուգանք ա հասնում, ասեց, որ ում ուզում եմ բողոքեմ, իրան ոչ մեկ բան չի կարա ասի ու անի, հետո էլ ասեց, որ իջնեմ մարշուտկայից։

Ստիպված կամերաս միացրեցի, ասեցի, որ կրկնի նույնը, կանգնացրեց մարշուտկան ու ասեց, որ չի քշելու, մինչև ես չիջնեմ, ասեց, որ փչացել ա։ Մարշուտկայի մեջի կանայք էլ սկսեցին ինձ վիրավորել, մեկն ասեց, որ կամերաս կջարդի, վերջում բոլորը դուրս եկան, ես էլ ուշանում էի, իջա, ոտքով շարունակեցի, ինձնից հետո մարդիկ հետ նստեցին, քշեց գնաց։
Երևանի քաղաքապետարան y էս հարցը ե՞րբ ա լուծվելու, չեմ հասկանում, ինչքա՞ն պիտի մեր ներվերի հաշվին երթևեկենք։ Խնդրում եմ նշել համապատասխան մարդկանց»:

Facebook Comments
-.-