ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Մարզպետները դարձյալ պարգևատրել են իրենց

Մարզպետները դարձյալ պարգևատրել են իրենց

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Մարզպետարաններում շարունակում են պարգևատրել աշխատակիցներին, որոշ դեպքերում նույնիսկ՝ կամայական: Չկան հստակ չափորոշիչներ, թե ինչի հիման վրա և ինչ չափով, ինչպես են պարգևատրվում աշխատակիցները: Ստորև ներկայացնում ենք Տավուշի և Լոռու մարզպետարանի աշխատակիցների պարգևավճարներին: Մյուսներին կանդրադառնանք առաջիկայում,այս մասին հայտնում է Hetq.am-ը:

Տավուշի մարզպետարանի 101 աշխատակիցներ ստացել են եռամսյակային պարգևավճար: Պարգևավճար չստացած աշխատակիցներ չկան: Եռամսյակի կտրվածքով Տավուշի մարզպետարանի պարգևատրման ընդհանուր գումարը կազմել է 16 մլն 274 հազար դրամ:

Մարզպետ Հայկ Չոբանյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղարը, վերջինիս տեղակալը, երեք վարչության պետեր պարգևատրվել են իրենց աշխատավարձի 71%-ի չափով: Իսկ մյուսներն ավելի քիչ:

Լոռու մարզպետարանի «Պարգեւատրումներ, դրամական խրախուսումներ

եւ հատուկ վճարներ» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին 2019թ. առաջին եռամսյակին հատուկ առաջադրանքները եւ աշխատանքայինպարտականությունները բարեխիղճ կատարելու համար մարզպետարանի աշխատակիցները պարգատրվել են մոտ 18 մլն 931 հազար դրամով: Հարկերը հանած փաստացի վճարվել է 14 մլն 411 հազար դրամ:

Մարզպետարանից «Հետք»-ին փոխանցեցին, որ այդ պահին ունեցել են 140 աշխատակից եւ բոլորը ստացել են պարգեւավճար:

«Պարգեւատրումները վճարվել են ոչ հավասարաչափ, հաշվի են առնվել նրանց աշխատանքային ծանրաբեռնվածությունը եւ տրված հանձնարարականների կատարման արդյունավետությունը»,- տեղեկացնում է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Պարզվում է՝ Լոռու մարզպետարանում ավելի առատաձեռն են եղել պարգավճարների գումարի չափի հարցում:

 

Facebook Comments
-.-