ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ > Մարգարիտա Սիմոնյանին հոսպիտալացրել են Լյուբով Սոբոլի հետ տեղի ունեցած միջադեպից հետո

Մարգարիտա Սիմոնյանին հոսպիտալացրել են Լյուբով Սոբոլի հետ տեղի ունեցած միջադեպից հետո

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

«Ռոսիա սեգոդնյա» գործակալության և RT հեռուսաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է:

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, նրան հոսպիտալացրել են «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» իրավաբան, «Ապագայի Ռուսաստան» կուսակցության անդամ Լյուբով Սոբոլի հետ «Эхо Москвы» ռադիոկայանում տեղի ունեցած միջադեպից հետո:

Սիմոնյանը թվիթերի իր միկոբլոգում տեղեկացրել է, որ ըստ ռադիոկայանի աշխատակիցների՝ Լյուբով Սոբոլը նրան սպասել է մուտքի մոտ:

«Ինձ սկսեց հետապնդել միջանցքներում այնքան, մինչև բարի աշխատակիցներն ինձ թաքցրին Բենեդիկտովի կաբինետում»,- գրել է Սիմոնյանը:

Նա նաև հավելել է, որ հղի կանանց միջանցքներում հետապնդելը նախընտրական արշավներ կազմակերպելու լավագույն տարբերակը չէ:

Մարգարիտա Սիմոնյանը և Տիգրան Քեոսայանը սպասում են երրորդ երեխայի ծնվելուն: Փոքրիկը լույս աշխարհ կգա նոյեմբերին:

 

Facebook Comments
-.-