ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Խոշոր ավտովթար Երևանում. վարորդներից մեկը «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Խոշոր ավտովթար Երևանում. վարորդներից մեկը «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Այսօր՝ հունիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Իսկաովի պողոտայում բախվել են Երևանի բնակիչ, 20-ամյա Ալբերտ Մելքոնյանի վարած Mercedes մակնիշի 70 XX 010 համարանիշի և Երևանի բնակիչ, 27-ամյա Հովսեփ Սարգսյանի վարած Opel մակնիշի 35 TQ 934 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Opel-ի վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Աստղիկ բժշկական կենտրոն, իսկ Mercedes-ի վարորդը՝ Էրեբունի բժշկական կենտրոն,այս մասին հայտնում է  Shamshyan.com-ը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակով տեղափոխվեցին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

-.-