ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Երևանում կինը ԲԿ-ի առջև ինքնահրկիզվել է ամուսնուն չհոսպիտալացնելու պատճառով

Երևանում կինը ԲԿ-ի առջև ինքնահրկիզվել է ամուսնուն չհոսպիտալացնելու պատճառով

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Մի տղամարդ այցելել է Ավան վարչական շրջանի «Նարկոլոգիական Հանրապետական Կենտրոն» ՓԲԸ ՝ բուժվելու նպատակով, սակայն նրան կլինիկայում չեն հոսպիտալացրել՝ պատճառաբանելով, որ գտնվում է ոչ սթափ վիճակում: Նրան ասել են, որ պետք է գնա տուն, սթափվելուց հետո՝ գա:Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը հղում տալով իր աղբյուրին:

Նշված տղամարդու կինը, ի նշան բողոքի, որ ամուսնուն չեն ընդունել բուժկենտրոնում, հենց բուժհաստատության առաջ բենզին է լցրել իր վրա և այրել: Հավաքվածներն ահազանգել են ոստիկանության Ավանի բաժանմունք, որտեղից օպերատիվորեն ժամանած ոստիկանության ծառայողները մի քանի քաղաքացիների հետ մարել են կնոջ վրա առաջացած կրակը:

Բժիշկները նախ՝ տեղում բժշկական օգնություն են ցուցաբերել կնոջը, ապա՝ մարմնի տարբեր մասերի այրվածքներով տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։