ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Սարսափելի դեպք. Ավանում 2-ամյա աղջնակը ընկել է 7-րդ հարկից

Սարսափելի դեպք. Ավանում 2-ամյա աղջնակը ընկել է 7-րդ հարկից

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Մի պահ ընտանիքի անդամների ուշադրությունը շեղվել է և…

Քիչ առաջ սարսափելի դեպք է տեղի ունեցել Ավանում:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել 2-ամյա աղջիկ:

Երեխան ընկել է նշված շենքի 7-րդ հարկում գտնվող իրենց բնակարանից:

Մի պահ ընտանիքի անդամների ուշադրությունը շեղվել է և պատուհանի մոտ գտնված երեխան ընկել է բակ:Այս մասին հաղորդում է armeniasputnik.am-ը հղում տալով իր աղբյուրին:

Մեր տեղեկություններով՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից էլ փոքրիկին տարել են Սուրբ Աստվածամայր հիվանդանոց:

Այլ մանրամասներ ճշտելու դեպքում հավելյալ կտեղեկացնենք:

-.-