ՄԱՄՈւԼ > «Հրապարակ». Սերժ Սարգսյանի դեմ քննություն են իրականացնում 3 ուղղություններով. Քրգործեր կարող են հարուցվել

«Հրապարակ». Սերժ Սարգսյանի դեմ քննություն են իրականացնում 3 ուղղություններով. Քրգործեր կարող են հարուցվել

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանության ներքին հարցումները ոչ այնքան հաճելի արդյունքներ են ցույց տալիս իշխանության համար։ Եվ օրեցօր անկում արձանագրող վարկանիշը պահելու կամ բարձրացնելու համար վարչապետը պատրաստվում է կադրային լայնամասշտաբ փոփոխություններ իրականացնել։

Բացի այդ, այլ միջոցներ էլ են ձեռնարկվում․ «վերջին վարիանտ՝ Սերժ Սարգսյանի եւ մի քանի օլիգարխների դեմ գործեր կհարուցվեն»։ Դա է պատճառը, որ քննչական մարմինները թափով քննություն են իրականացնում՝ 3 ուղղությամբ․ մեկը Մարտի 1-ի գործի շրջանակներում նրա դեմ ցուցմունքներն են, մյուսը՝ ապրիլյան քառօրյայի, եւ երրորդը՝ Մեղրիի երկաթուղու գործը։

Ավելին, մեր աղբյուրի փոխանցմամբ, հեղափոխության երկրորդ «արարում» Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատն էլ է հայտնվելու քրեական հետաքննությունների «թատերաբեմում»։

 

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

-.-