ՄԱՄՈւԼ > «Ժողովուրդ». ՀՔԾ-ն կլուծարվի՞

«Ժողովուրդ». ՀՔԾ-ն կլուծարվի՞

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

«Ժողովուրդ» թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այս օրերին իրավապահ համակարգում քննարկումներ են ՀՔԾ-ի հնարավոր լուծարման մասին: Մասնավորապես վարկածներ են առաջ քաշվել ստեղծել հակակոռուպցիոն մարմին ու Հատուկ քննչական ծառայությունը լուծարել: Այս իրավիճակում հետաքրքիր է՝ ինչպես են դասակարգելու կոռուպցիոն գործերը, քանի որ կոռուպցիան լայնաշերտ երեւույթ է:

Ավելին՝ իրավապահ համակարգում լուրեր են պտտվում այն մասին, որ չի բացառվում՝ վերոնշյալ մարմինը ստեղծելուց հետո ներկայիս ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հրաժեշտ տա իր պաշտոնին, ասել է, թե այլեւս ղեկավար չլինի:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել ՀՔԾ-ից, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին, որ նման տեղեկատվության իրենք չեն տիրապետում, եւ հորդորեցին տեղեկությունները պարզել նրանցից, ովքեր հայտնել են»:

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

-.-